Фильтр
58648738201630

Ներկայացնում ենք «Բռնությունը լռության մեջ է» արշավն ամփոփող հոլովակը։ Արշավի շրջանակներում իրականացվեցին էքսպերիմենտներ՝ պարզելու մարդկանց վերաբերմունքը ընտանիքում բռնությանը, գործարկվեց

www.violenceinsilence.org կայքը՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց և ականատեսներին անհրաժեշտ տեղեկություններով, և թողարկվեցին հոլովակներ ու պաստառներ, որոնք կոչ էին անում բռնության ենթարկվելու կամ ականատես լինելու դեպքում չլռել ու դիմել օգնության։

...
03:37
Brnutyun A
90 695 просмотров
  • Класс
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցում է օրենսդրությամբ սահմանված ապաստարանի ծառայություններ։

➡️ ՀՀ ԱՍՀ նախարարության կողմից պատվիրակված ծառայության շրջանակում «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, ապաստարանի ծառայություններ է մատուցում ՀՀ տարածքում և Երևան քաղաքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց։

➡️ Ապաստարանի թեժ գծի հեռախոսահամարն է՝ 099 88 78 08։

Ապաստարանը՝ մատուցում է հետևյալ ծառայությունները

1) շահառուներին անհատույց տրամադրում է ապահով բնակելի տարածք,
2) տրամադրում է սոցիալական աջակցություն
3) տրմադրում է հոգեբանական աջակցություն
4) տրամադրում է իրավաբանական օգնություն
5) տրամադրում է բժշկական
Աջակցության կենտրոնների կողմից ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

ա.աջակցության կենտրոն դիմած անձանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների և այլ օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու կարգի մասին։

բ.Թեժ գիծ ծառայության միջոցով խորհրդատվության տրամադրում

գ.Սոցիալ-հոգեբանական աջակցություն

դ.իրավաբանական խորհրդատվություն

ե.օժանդակում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձին աշխատանքի տեղավորման հարցում։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ընտանեկան բռնության ենթարկված անձանց։
➡️ ՀՀ ԱՍՀ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակներում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործում են աջակցության կենտրոններ։
➡️ Կից հղմամբ կարող եք ծանոթանալ աջակցության կենտրոնների ցանկին և թեժ գծի հեռախոսահամարներին (
https://www.mlsa.am/?page_id=19928
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը իրականացնում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում ընտանեկան բռնության ենթարկված անձանց։
➡️ ՀՀ ԱՍՀ նախարարության կողմից պատվիրակված ծառայությունների շրջանակներում ՀՀ մարզերում և Երևան քաղաքում գործում են աջակցության կենտրոններ։
➡️ Կից հղմամբ կարող եք ծանոթանալ աջակցության կենտրոնների ցանկին և թեժ գծի հեռախոսահամարներին (
https://www.mlsa.am/?page_id=19928
Ընտանիքում բռնության ենթարկված անձին ֆինանսական աջակցությունը տրամադրվում է հետևյալ նպատակներով՝

ա. կենսաապահովման նվազագույն կարիքները հոգալու համար.
բ. բուժումը կամ առողջության վերականգնումը կազմակերպելու նպատակով փոխհատուցման կամ մասնակի փոխհատուցման համար.
գ. ժամանակավոր կացարանով ապահովելու նպատակով բնակելի տարածքի վարձակալության գումարի փոխհատուցման համար.
դ. աշխատանքի տեղավորման նպատակով վերապատրաստման դասընթացների վարձավճարի փոխհատուցման համար՝ բացառությամբ «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով գործազուրկների և աշխատաշուկայում անմրցունակ անձանց համար սահմանված զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում նախատեսված դասընթացների:
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տրամադրում է մինչև 150 հազար դրամի չափով ֆինանսական աջակցություն ընտանիքում բռնության ենթարկված անձանց։ 2021 թվականին նախատեսվել է տրամադրել ֆինանսական աջակցություն մինչև 100 ընտանեկան բռնության ենթարկված անձանց։
https://violenceinsilence.org/
#ViolenceInSilence #DomesticViolence #ԲռնությունԼռությանՄեջ #ԸնտանեկանԲռնություն
Показать ещё