*** Ձեր հիշատակի առաջ Հայոց արծիվներ, Որ նահատակվեցիք, Բայց դարձաք զոհեր, Որ զոհ գնացիք, Խաղերին խարդախ։ Ծնկի եմ գալիս, Նվիրումով արդար ԵՒ կգա օրը, Նորից կգնանք, Մենք հայոց Արցախ, Որ փառքի ձեր դափնին, Երբեք չխամրի։ Դարերը կանցնեն Դարերի վրայով, Ազգը կապրի հապարտ, Իր արծիվներով։ 18.06.2025թ.Մ.Մաուկյան։ Նվիրում եմ 44օրյա պատերազմի հայոց նահատակներին (Արծիվներին)։
    0 комментариев
    0 классов
    59e945b748bfc300fa45725ee67f85a4.mp4
    0 комментариев
    0 классов
    5a91f3d5ef1f984363613fad7a4ec6f0.mp4
    0 комментариев
    0 классов
    Պարույր Սևակ, Արի Նոր տարի Արի՜, Նո՛ր Տարի, Գալուստդ բարի՜, Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով Ուշ մնացածին, Քնով տարվածին. Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին, Հիասթափվածին՝ նոր մի հիացում, Սիրասթափվածին՝ մի նոր միացում. Ձեռքից հավատը փախուստ տվածին, Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր, Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր, Մանկանը՝ մեծի մտքի լիացում, Մեծին՝ մանուկի անարատություն, Տափարակներին՝ Արարատություն, Իսկ Երկրագնդին՝ մի առատություն, Որ նրա վրա Քաղցը այսուհետ Չունենա ո՛չ մի կայսրություն ու գահ, Ու Սարսափն իրեն թագակիր չզգա. Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած Տրվի ճախրանքի, Ու Մարդն ազատվի իր հին գերության նոր հաճախանքից, Ու Մարդն այսուհետ ո՛չ մի տեղ երբեք չգունավորվի. Եվ որ այլևըս ո՛չ մի ժողովուրդ
    0 комментариев
    0 классов
    Համո Սահյան, Խոսք Նոր տարվա Դու երազների կանչով ես գալիս` Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն, Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս, Ամբարած քո մեջ սեր ու լիություն: Երգի, խնդության ծով ալիքներում Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ, Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում, Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ: Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես, Մեզ արևների տենչին հասցրու, Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես, Արհավիրքները տար մեզնից հեռու: Դու խաղաղության կանչով ես գալիս, Եվ խոստումնալից, և անխրատական, Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք, Որ հավերժանա մարդն արարչական:
    0 комментариев
    0 классов
    Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը Գիշերվա կեսին զանգակատունից Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից: Անցավ հին տարին, անցել է ինչպես Մի հավերժություն մինչև այս րոպեն, Մի հավերժություն անհուն, անսահման, Որ չքացել է ոչնչի նման: Եվ բեռնավորված հույսով ու վախով Մեռավ հին տարին իր հետ թաղելով Ապարանքները իմ երազանքի, Որ շինել էի միշտ ժամանակին Քանդվող ծովափին: Եվ ի~նչ կա այսօր, Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր Ու միտք եմ անում Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր: Կանգնել եմ հիմա անհույս և թափուր` Աչքերըս սուզած խավար անհայտում Գալիք օրերի. ականջ եմ դընում Զանգակատունից խորին գիշերին Նոր տարվա ժամի հընչող զարկերին, Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ, Կտրում են կյանքիս թելերը մեկ-
    0 комментариев
    0 классов
    Ռափայել Պատկանյան, Նոր տարի Երնե~կ, թե այս Նոր տարին Վերջ տար հայի ցավերուն, Չարը կորչեր, ու բարին Բուն դներ մեր սրտերուն; Երնե~կ, թե այս Նոր տարին Ազատ շնչեր Հայաստան, Եվ շուրջ Մասիս մեր սարին Փայլեին արտ-անդաստան: Երնե~կ, թե այս Նոր տարին, Ոտքի կանգներ Հայաստան, Եվ կիսաքանդ մեր Կարին Լիներ քաղաք մի ոստան: Երնե~կ, թե այս Նոր տարին Հայ սրտի մեջ ուժ հոսեր, Ապավինած յուր սրին, Հայը բնավ չի սարսեր; Երնե~կ, թե այս Նոր տարին Հայ ազգ ի մի գումարվեր, Ի գլուխ Կարնո հայ ամրին Հայ դրոշակ ծածաներ: Հայեր, երբեք չերկմըտենք, Կկատարվի այդ ամեն, Եթե իսպառ մենք հանենք Փոքրոգություն մեր սըրտեն։
    0 комментариев
    0 классов
    " Օրը" Էսօր էլ անցավ օրը, Փեշերը հավաքեց, Մեջքը շտկեց, Հոգնած գոյությամբ, Հեռացավ անտես։ Բայց մենակ չգնաց, Ուսապարկի մեջ, Շատ խորիմաստ ու խորունկ, Հավաքեց հուշեր, Նույնիսկ ցավացնող փշեր։ Մեկը հարազատին, Հանձնեց մայր հողին, Մեկի հարկի տակ, Նորածին ճչաց, Բարևեց աշխարհին։ Մեկի ճրագը, Պայծառացավ նորից, Որդին տուն դարձավ, Հայոց բանակից։ Մեկը խորը հոգոց հանեց, Որ օրվա հոգսերից, Գլուխ չհանեց։ Ուսանողը վերջապես, Ստացավ դրական, Տարեց դասախոսն էլ, Արժանի պատասխան։ Մեկը վաճառել էր , Իր հիվանդ կովը, Վերջապես գոմում, Մարել էր մոմը։ Բայց մտահոգ էր , Գնորդի համար։ Մեկը շատ գոհ էր, Իր գնումներից, Մեկն էլ խաբվել էր, Խարդախ վաճառողից։ Մեկի հիվանդն էր, Լրիվ լավացել, Մեկին էլ բժիշկը, Վատ լուր էր ասել։ Օրը,օրի վրա, Փոխվում է կյանքը, Լավը վատի հետ, Լցվում էր պարկը։ 13.11.2025 է.Մ.Մանուկյան։
    0 комментариев
    0 классов
    0 комментариев
    0 классов
    0 комментариев
    0 классов
Фильтр
Закреплено
  • Класс
Համո Սահյան, Խոսք Նոր տարվա

Դու երազների կանչով ես գալիս`
Քնքշությամբ, գինով, հավատով լեցուն,
Ամենքն ամենուր քեզ տուրք են տալիս,
Ամբարած քո մեջ սեր ու լիություն:
Երգի, խնդության ծով ալիքներում
Չենք զգում հի՞ն ես, թե նոր ես, իրավ,
Միայն, երբ փոքրիկ թերթիկն ենք պոկում,
Զգում ենք, որքան կյանքի ենք ծարավ:
Ճերմակ ձյուներով մեզ փարվիր անտես,
Մեզ արևների տենչին հասցրու,
Մենք էլ մանուկ ենք, նորածին քեզ պես,
Արհավիրքները տար մեզնից հեռու:
Դու խաղաղության կանչով ես գալիս,
Եվ խոստումնալից, և անխրատական,
Թող ծաղկուն լինի ծնունդդ գալիք,
Որ հավերժանա մարդն արարչական:
Ավետիք Իսահակյան, Նոր տարու գիշերը

Գիշերվա կեսին զանգակատունից
Հնչեց Նոր տարվա ժամը ցնծալից:
Անցավ հին տարին, անցել է ինչպես
Մի հավերժություն մինչև այս րոպեն,
Մի հավերժություն անհուն, անսահման,
Որ չքացել է ոչնչի նման:

Եվ բեռնավորված հույսով ու վախով
Մեռավ հին տարին իր հետ թաղելով
Ապարանքները իմ երազանքի,
Որ շինել էի միշտ ժամանակին
Քանդվող ծովափին:

Եվ ի~նչ կա այսօր,
Կանգնել եմ մենակ և ուղեմոլոր
Ու միտք եմ անում
Հրճվանքը կյանքիս, և վիշտը մնաց
Սրտիս հատակում, ինչպես սև մըրուր:

Կանգնել եմ հիմա անհույս և թափուր`
Աչքերըս սուզած խավար անհայտում
Գալիք օրերի. ականջ եմ դընում
Զանգակատունից խորին գիշերին
Նոր տարվա ժամի հընչող զարկերին,
Որ ինչպես սըրի հարվածներ բեկ-բեկ,
Կտրում են կյանքիս թելերը մեկ-
Ռափայել Պատկանյան, Նոր տարի

Երնե~կ, թե այս Նոր տարին
Վերջ տար հայի ցավերուն,
Չարը կորչեր, ու բարին
Բուն դներ մեր սրտերուն;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Ազատ շնչեր Հայաստան,
Եվ շուրջ Մասիս մեր սարին
Փայլեին արտ-անդաստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին,
Ոտքի կանգներ Հայաստան,
Եվ կիսաքանդ մեր Կարին
Լիներ քաղաք մի ոստան:
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ սրտի մեջ ուժ հոսեր,
Ապավինած յուր սրին,
Հայը բնավ չի սարսեր;
Երնե~կ, թե այս Նոր տարին
Հայ ազգ ի մի գումարվեր,
Ի գլուխ Կարնո հայ ամրին
Հայ դրոշակ ծածաներ:
Հայեր, երբեք չերկմըտենք,
Կկատարվի այդ ամեն,
Եթե իսպառ մենք հանենք
Փոքրոգություն մեր սըրտեն։
Показать ещё