Ալեքսանդր Աշոտի Ազարյանը ծնվել է 2001 թվականի հոկտեմբերի 14-ին Տավուշի մարզի Դեբեդավան գյուղում։Բանակ էր զորակոչվել 2020-ի հունվարին։Ալեքսը ծառայում էր Մարտունի 2-ում։Պատերազմի առաջին օրերից եղել է…
Դեբեդավան գյուղը գտնվում է ՀՀ հյուսիս-արևելյան հատվածում՝ Տավուշի մարզում,Դեբեդ գետի աջակողմնյան ափին:Այժմ մաս է կազմում խոշորացված Այրում համայնքի: Գյուղը արևմուտքից և հյուսիսից սահմանակցում է Վրաստանի հանրապետությանը: Բնակչությունը կազմում է 658 մարդ: Կլիման մերձարևադարձային է: Գտնվում է ծովի մակարդակից 375 մ բարձրության վրա,ՀՀ ամենացածրադիր բնակավայրն է: Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործությունն ու անասնապահությունն է: Գյուղը Դեբեդավան է վերանվանվել 1978 թ.-ի հունվարի 25-ին։ Ներկայիս բնակչության մեծ մասը կազմում են 1988թ. Ադրբեջանից բռնագաղթված մարդիկ: Մարզկենտրոն Իջևանից հեռավորությունը կազմում է 77 կմ,մայրաքաղաք Երևանից՝ 220 կմ: #Debedavan #Tavush #Armenia