Фильтр
Sireliners miaceq mer akumbin #Admin
53670583140486
  • Класс
Կրիշը և Ագուերոն 2018 թ-ի լավագույն ռմբարկուներն են։ #KN1
ՊՍԺ-ի դեմ կազմում այս պահին բացի Նեյմարից, վնասվածքներ ունեն նաև վինգեր Կիլիան Մբապպեն, կենտրոնական պաշտպան Մարկինյոսը և ենթահարձակվող Հատեմ Բեն Արֆան: Բոլորի մասնակցությունն էլ Ռեալի դեմ խաղին քիչ հավանական է:#Isco
Sky Sports. «Ռեալ»-ը մտադիր է վաճառել Ռաֆաել Վարանի տրանսֆերը #CR7
Այսօր կյանքի 31-րդ տարում անսպասելիորեն մահացել է «Ֆիորենտինայի» ու Իտալիայի հավաքականի պաշտպան Դավիդե Աստորին։ Այս կապակցությամբ Մադրիդի «Ռեալը» հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ։

«Ռեալ Մադրիդ» ՖԱ-ն խորապես ցավում է «Ֆիորենտինա» ֆուտբոլային ակումբի ավագ Դավիդե Աստորիի մահվան կապակցությամբ։ Ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքին, ընկերներին ու թիմակիցներին։ «Ռեալ Մադրիդը» կիսում է իտալական ֆուտբոլի վիշտն այս անչափ դժվար պահին»,- նշված է ակումբի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունում։#Isco
Վերջ: ՊՍԺ-ի հետ որոշիչ հանդիպումից «Ռեալին» այլևս ոչինչ չի բաժանում: Ավարտվեց նաև «Խետաֆեի» հետ հանդիպումը, որը նախապատրաստության նման մի բան էր մադրիդյան ակումբի համար կարևոր մրցավեճից առաջ:

Մադրիդում տեղացող ամենօրյա անձրևներից հետո ինչպես եղանակը, այնպես էլ տրամադրությունն արևային է: Լավ նորությունը եկավ դեռ երեկ՝ Մարսելոյի վերադարձով: Բրազիլացուց ընդամենը 30 րոպե պահանջվեց ցույց տալու համար, որ ամբողջովին վերականգնվել է վնասվածքից ու պատրաստ է երեքշաբթի օրվա հանդիպմանը: Նրա «պարն» ու անցումները ձախ եզրով մեծ ուժ են լինելու ՊՍԺ-ի դեմ:

Կրիշտիանուն նույնպես հաստատում է իր լավ մարզավիճակը: Պորտուգալացին կարողացավ դուբլ ձևակերպել ու այս մրցաշրջանում իր գոլերի թիվը հասցնել 30-ի: Երկրորդ գոլ
«Ռեալի» երիտասարդ կիսապաշտպան Մարկոս Լյորենտեն «Խետաֆեի» դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով։

«Պետք է առանձնացնեմ մեր լավ խաղը պաշտպնությունում։ Մենք լավ հանդես եկանք, կոմպակտ էինք գործում ու օգնում իրար։ Սա լավ նշան է երեքշաբթի օրվա խաղից առաջ։ Առաջին անգամն էր, որ Կազեմիրոյի հետ միասին դաշտում էի։ Մենք մինչ այդ շատ լավ մարզվում էինք միասին։ Նրա կողքին ինձ շատ հարմար էի զգում, իսկ ամենից շատ ինձ գոհացնում է, որ երեք միավոր վաստակեցինք։ Ցաննկանում ենք լավ խաղալ ու հաղթել, երկրպագուներին դա դուր է գալիս, ու կարծում եմ, որ այսօր դա ստացվեց մեզ մոտ։ Մենք ավելի արագ ենք խաղում ու ավելի վստահ, ավելի շատ պահեր ենք ստեղծում ու ավելի շատ գոլեր խփում»։

«Զիդանն այստեղ շատ երկար ժամանակ է գտնվ
«Խետաֆեի» դեմ խաղից հետո Կազեմիրոն կիսվել է տպավորություններով։

«Մենք հաճույք ստացանք խաղից ու շատ լավ հանդես եկանք, հատկապես երբ նրանք կարմիր քարտ ստացան, քանի որ կարողացանք վերահսկել խաղը։ Ակնհայտ էր, որ «Խետաֆեն» ֆիզիկապես զիջում է մեզ հեռացումից հետո։ Մենք վերահսկեցինք խաղն ու լավ աշխատանք կատարեցինք տանը։ Կրիշտիանուն էլ հերթական անգամ ցույց տվեց, որ լավագույնն է աշխարհում ու այնքա՜ն շատ բան է տալիս թիմին»։

Մարկոս Լյորենտեի մասին.

«Նա մեծ պրոֆեսիոնալ է, քրտնաջան աշխատում է ամեն օր ու պետք է առավելագույնս օգտագործի այն խաղաժամանակը, որ ստանում է՝ խաղալով այնպես, ինչպես այսօր։ Նա հիանալի ֆուտբոլ ցուցադրեց։ Մեզ համար անակնկալ չէ, որ նա այսպիսի լավ ֆուտբոլ է ցուցադրում»։

«Մենք պետք է խաղ
Показать ещё