Վարչապետը վերադառնում է խորհրդային կառավարման
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային տարվա առաջին օրը` հունվարի 4-ին, հավանության է արժանացրել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությունը:
Անվանումն արդեն հուշում է, որ խորհուրդը խթանելու է արտահանումը: Թե ինչու է, օրինակ, Հայաստանում արտահանման խթանման խորհուրդ ստեղծվում, իսկ, ասենք, բարձրագույն կրթության կամ ազատ, արդար և թափանցիկ ընտրության խթանման խորհուրդ չի ստեղծվում՝ դժվար է ասել: Բայց, հավանաբար, ամեն ինչ դեռ առջևում է: Համենայն դեպս, Հայաստանի կառավարման ընթացքը և տրամաբանությունը հուշում են, որ ամեն ինչ իսկապես դեռ առջևում է: Առջևում են ոչ թե արտահանման խթանման խորհրդի գործունեության արդյունքները, այլ նորանոր խորհուրդներ