Մարզադաշտի վերակառուցման ընթացքում առաջատար խաղացողների վաճառքից խուսափելու և ֆինանսապես կայուն մնալու համար Բարսելոնան մտադիր է վերանվանել Կամպ Նոուն:
Ինչպես հաղորդում է Sport - ը, որպես աղբյուր նշելով As պարբերականը, Բարսելոնան մտադիր է Կամպ Նոուն 10 տարով վերանվանելու դիմաց ստանալ առնվազն 200 մլն եվրո: Հունիսի 30 - ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն տեղեկացրել էր, որ մի քանի ամսից այդ հարցով մտադիր են շուկա դուրս գալ:
Նույն աղբյուրի համաձայն, Բարսելոնան, հնարավոր է, կարիք չունենա նոր հովանավորներ փնտրել, քանի որ Qatar Airways - ը, որի հետ մոտ օրերս ակումբը 1 տարվա հովանավորչական պայմանագիր է կնքելու, պատրաստ է նույնիսկ սպասվածից ավելին վճարել Բարսայ