Фильтр
565310253741

Добавила 3 фото в альбом

Սպորտ (ծագումը՝ միջնադարյան անգլերենի disport [խաղ, զվարճանք] բառից), մարդկանց կողմից համակարգված և որոշակիացված ֆիզիկական գործունեություն, որն իր մեջ ներառում է նաև մրցակցության որոշակի աստիճան։ Մրցակցային տարբեր սպորտաձևերում որոշակի կերպ են որոշում հաղթողին կամ հաղթողներին։

Գոյություն ունեն սպորտի հարյուրավոր տեսակներ, որոնք իրենց բնույթով կարող են լինել թիմային կամ անհատական։ Կան նաև տախտակային (օրինակ՝ շախմատ) և խաղաքարտային խաղեր, որոնց երբեմն որակավորում են որպես սպորտի տեսակ, բայց այնուամենայնիվ՝ մեծամասամբ սպորտը հիմնված է ֆիզիկական աթլետիզմի վրա։

Սպորտաձևերում գործում են կանոններ, որոնք, բնականաբար, տարբեր սպորտաձևերում տարբեր են։ Տարբեր են նաև հաղթելու գրավականները։ Օրինակ՝ ֆուտ
565310253741

Добавила 3 фото в альбом

565310253741

Добавила 3 фото в альбом

Показать ещё