Фильтр
Սեպտեմբերի 19-ի (ուրբաթ, ժամը 19.40) «Ցայգ» հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարի հյուրը «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնության համակարգող Արմեն Ներսիսյանն է:
Հարգելի՛ խմբի անդամներ, այսուհետ որպեսզի մեր հրապարակումները լինեն ավելի թիրախային ու նպատակաուղղված, մենք դրանք պայմանականորեն առանձնացնելու ենք 3 կատեգորիաների.
1. Իրավիճակային- անհատ քաղաքացիներից, քաղաքացիական խմբերից, ինչպես նաև նախաձեռնության տարածքային պատասխանատուներից ստացած խնդիր-բողոքներ: Դրանք շատ-շատ են, որոնց նախձեռնությունը արձագանքել է, ներկա պահին ավելի մեծ ուշադրություն է դարձվում Անտառավան 26 շենքի ու Մուշ թաղամասի խնդիրներին:
2. Ռազմավարական-նախաձեռնության ռազմավարական նպատակներից բխող հրապարակումներ, որը նպատակաուղված պետք է լինի հասարակական գիտակցության և գործունեության նոր մշակույթի ձևավորմանը: Այս շրջանակներում կիրականացվեն նպատակային միջոցառումներ ու քննարկումներ, ին
Սեպտեմբերի 1-ը Հայաստանում նշվում է որպես գիտելիքի, գրի ու դպրության օր: Հետևելով օրվա խորհրդին՝ շնորհավորում ենք բոլոր աշակերտներին, ուսանողներին ու կրթության բնագավառի ներկայացուցիչներին: Գրքի ու գիտելիքի հանդեպ խոր հարգանքն ու կրթություն ստանալու ձգտումը հայկական բնավորությանը բնորոշ կողմերից են: Կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն է եղել և այդպես պետք է լինի նաև այսօր՝ անկախ մերօրյա փոփոխվող արժեքներից:
  • Класс
Քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացին նպաստող գործոնների շարքում առանձնանում է սերնդափոխությունը՝ ձևավորված նոր սերունդը, այսպես ասած անկախության սերունդը, ով ձերբազատված է խորհրդային մարդուն բնորոշ մտածողության ստերեոտիպից ու վարքից: Քաղաքացիական նախաձեռնությունների շրջանակներում անկախության սերունդը կարող է դիմադրության օջախներ ձևավորել բազմաթիվ խնդիրների համար, այդ թվում սոցիալական: Չենք կարող ազգային արդարության հասնել, եթե սոցիալական խնդիրների հարցում արդարություն չկա: Անկախության սերունդը իր ոչ ստրկամիտ մտածելակերպով, ազգային մտածելակերպի վերարժևորմամբ, երևույթների գնահատման նոր արժեհամակարգով կարող է լուրջ արդյունքների հասնել:
Մեր քաղաքին անհրաժեշտ է գիտակ, պայքարող, ակտիվ
  • Класс
Օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ Հյուսիսային պողոտայի բարեկարգման աշխատանքները կավարտվեն հոկտեմբերի կեսերին, որ սալահատակների աշխատանքներն ավատված կլինեն, օգտագործվում են կոշտ նյութեր նախկին սվաղի փոխարեն, ինչպես նաև բնական քարեր, լինելու է նորացված լուսավորություն, ժամանակակից քանդակներ, թփերի փոխարեն ծառեր: Պետք է արդյոք նման շռայլություն ու նման մեծ գումարներ տրամադրել առանց այն էլ բավականին բարեկարգ Հյուսիսային պողոտային, սա այն դեպքում, երբ օրինակ Գյումրիում մարդիկ դեռ շարունակում են ապրել «իրենց դարն ապրած» տնակներում կամ ամեն վայրկյան փլուզման ենթակա վթարային շենքերում:
Այսօր հրամայական է, որպեսզի վերարժևորվի Հայաստանում ձևավորված քաղաքացիական նախաձեռնությունների, քաղաքացիական ակտիվիզմի գործունեության բովանդակությունը: Այսինքն անարդարության դեմ պարզապես պայքարելու փոխարեն պետք է նպատակ դառնա արդարության իրացումը: Երևանում նման նախաձեռնությունների հաջողված փորձեր կան: Անհրաժեշտ է որպեսզի այն հիմնավոր տարածում, գտնի նաև Գյումրիում: Այս նպատակից ելնելով Աշխատանք և Արժանապատվությունը փորձելու է ձևավորել երիտասարդ իրավաբաններից կազմված խորհուրդ, որը իրավական տիրույթում կիրացնի հանրային շահը: Ակնկալում ենք բոլորի աջակցությունը…
Անտառավան 3 թաղ. 26 շենքի խնդիրը շարունակում է մնալ «Աշխատանք և արժանապատվություն» նախաձեռնության ուշադրության կենտրոնում: Խնդիրը գտնվում է զարգացման փուլում, բնակիչները նախաձեռնության համակարգող Արմեն Ներսիսյանի հետ միասին փորձում են իրենց ձայնը ավելի ազդու դարձնել՝ պատասխանատու մարմիններից ակնկալելով որոշակի քայլեր: Միաժամանակ աշխատանքներ են տարվում պարզելու համար, թե որքան ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ շենքի խնդիրի վերջնական լուծման համար: Մոտակա օրերին նախատեսվում է հանդիպում մարզպետի հետ:
Օգոստոսի 20-ի ժամը 17.00-ին «Աշխատանք և
արժանապատվություն» նախաձեռնության գրասենյակում կայանալիք կլոր-սեղան քննարկման մասնակիցներն են՝
1. «Աշխատանք և Արժանապատվություն» նախաձեռնություն
2. «Երիտասարդ իրավաբանների ասոցացիայի» Շիրակի Մասնաճյուղ
3. «ՄԻՊ» գրասենյակի անհատ փաստաբաններ և իրավաբաններ
4. Անհատ փաստաբաններ ( Էդուարդ Ասլանյան և այլն)
Показать ещё