Фильтр
Խնդրում ենք բոլոր նրանց,ովքեր ունեն շատ հին նկարներ կամ պատմություններ Էվոյանների ծագումնաբանության վերաբերյալ՝տեղադրեն խմբում:
Իմ ձեռքի տակ ունեցած տվյալներով Էվոյանները Ղարաբաղից գաղթելով հանգրվանել են Սանահին գյուղում,1700 թվականներին: Նրանք եղբայրներ են եղել՝ Հովսեփը, Հովհաննեսը, Խանդամիրը:Հովսեփը թաղված է ՈՒչքուլիսա կոչվող հանդամասում,Հովհաննեսը ( էվոն) բնակվել է Սանահին գյուղում,իսկ Խանդամիրը՝ Աքորի գյուղում: Սակայն Էվոյաններ կան նաև Հաղպատում,Դսեղում,Վանաձորում և այլուր: Նրանք,ովքեր գիտեն իրենց պապի կամ ապուպապի անցյալից (ծագումից) որևէ պատմություն խնդրում եմ տեղադրել խմբի էջում:
Խմբին կարող են միանալ ոչ միայն Էվոյաններ, նաև բարեկամական կապ ունեցող մարդիկ, ովքեր իրենց տեղեկություններով կարող են նպաստել մեր տոհմածառի կայացմանը:
Հարգելիներս ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՆՈՐ ՏԱՐՆ և ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Նկարում եղբայրներ՝ձախից աջ 1.Էվոյան Գևորգ /Գևո ԱՊԻ, ՍԱՆԱՀԻՆ գյուղի գլավին/, 2,Տեր-Թադևոս Երվանդյան /Էվոյան, Թբիլիսիի Նորավանք եկեղեցու քահանա /, 3,Էվոյան Սիսակ: Գևո Ապիի գրկում Էվոանց Ուհաննեսն է:
Показать ещё