Эксклюзивная лента в нашей группе! Поддержите контент автора, и получите доступ к эксклюзивным публикациям
Фильтр
Հունվարը պաշտոնապես ունի 31 օր ոչ պաշտոնապես մոտավոր 187 օր 🙂
🇦🇲 Շնորհավո՛ր տոնդ, հայո՛ց բանակ։

Այսօր նշում ենք Հայկական Բանակի կազմավորման 34-րդ տարեդարձը:
Եվ ի վերջո, ես հավատում եմ, որ սիրված լինելու համար ոչինչ պետք չէ անել։
Մենք ծախսում ենք մեր կյանքը՝ փորձելով ավելի գեղեցիկ և խելացի թվալ...

Բայց ես հասկացա երկու բան.
նրանք, ովքեր սիրում են մեզ, տեսնում են մեզ իրենց սրտով և վերագրում են մեզ ավելի շատ հատկություններ, քան մենք իրականում ունենք:

Իսկ նրանք, ովքեր չեն ուզում մեզ սիրել, երբեք չեն բավարարվի մեր բոլոր ջանքերով։

Այո, ես համարում եմ, որ պետք է հանգիստ թողնել մեր անկատարությունները։ Դրանք թանկ են նրանց համար, ովքեր մեզ սրտով են տեսնում:

Ֆրիդա Կալո
Սիրելի՛ բաժանորդներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող գալիք տարին լինի առողջության, խաղաղության, հաջողության ու բարեկեցության տարի:
Նոր՝ 2026 թվականին. թող իրականանան Ձեր բոլոր նվիրական երազանքներն ու ցանկությունները, ամանորյա հրաշքները թակեն բոլորիս դռներն ու ներս մտնեն՝ պարգևելով միայն դրական պահեր:
Հարգանքներով` Շիրազ Գորոյան
Shiraz Goroyan YouTube-ի ալիքը հատեց 110 000 բաժանորդի շեմը

🌟 Մենք միասին ապացուցեցինք, որ հավատը կարող է իրականություն դառնալ։
🌍 110 000 հոգի՝ մեկ լույսի, մեկ գաղափարի շուրջ։
🔥 Սա մեր համատեղ հաղթանակն է։
🙏 Շնորհակալություն յուրաքանչյուրին, դուք մեր ուժն ու վստահությունն եք։
🚀 Առջևում նոր բարձունքներ են… և մենք հասնելու ենք դրանց միասին։
🇦🇲✨
«Այսօր մենք նշում ենք մեր անկախության տոնը՝ հիշելով այն ուժը, համառությունն ու հավատը, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը հասավ ազատության։ Անկախությունը մեր անցյալի հաղթանակն է և ապագայի պատասխանատվությունը։ Թող մեր հայրենիքը միշտ լինի խաղաղ, ուժեղ և միասնական։ Շնորհավոր Անկախության տոն, Հայաստան։»
Բարությունը մարդկային էության ամենաբարձր և ամենահզոր դրսևորումներից է։ Այն ծնվում է ոչ թե նյութական պայմաններից, այլ հոգևոր խորքից․ մարդու սրտում ապրող լույսից ու մաքրությունից։ Իրական բարության հիմքում դրված է ներքին կարեկցանքը, զիջելու ու կիսվելու կարողությունը։ Երբ մարդուն ցավեցնում է ուրիշի ցավը, երբ նա ուրախանում է ուրիշի հաջողությամբ այնպես, ինչպես սեփականով, հենց այդտեղից էլ ծնվում է իսկական բարությունը։

Բարությունը արմատավորվում է մարդու մանկությունից․ այն, ինչ տեսնում ու զգում է երեխան ընտանիքում ու միջավայրում, դառնում է նրա հոգևոր հողի սերմը։ Եթե նա մեծանում է սեր ու ջերմություն զգալով, նրա մեջ ծնվում է մաքրություն ու անշահախնդիր վերաբերմունք դեպի աշխարհը։ Իսկ եթե շրջապատված է կե
Սիրելի հետևորդներ, այսօր Shiraz Goroyan YouTube-ի ալիքը նշում է իր ստեղծման 14-ամյակը։
Այս 14 տարիների ընթացքում դուք եղել եք իմ կողքին՝ ձեր ուշադրությամբ, սրտաբաց գնահատանքով ու անկեղծ աջակցությամբ։
Ձեր դրական մեկնաբանությունները և հավանումները մոտիվացրել են ինձ շարունակելու ստեղծագործել, կիսվել մտքերով և նվիրել այն, ինչ սիրով եմ անում։

Այս ճանապարհը միայն իմը չէ, այլ նաև Ձերը։ Դուք եք դարձնում իմ աշխատանքը արժեքավոր և գնահատված։
Այսօր արդեն 100000-ից ավել մարդ է հետևում է Shiraz Goroyan ալիքին, և դա ինձ համար ամենամեծ ոգեշնչումն է։

Անկեղծորեն շնորհակալ եմ Ձեզ, որ այս բոլոր տարիներին եղել եք ինձ հետ և շարունակել եք հավատալ Shiraz Goroyan Production-ի գաղափարին։
Ձեզանից յուրաքանչյուրին հղ
Показать ещё