Խելոքն ում է պետք այս անխելք դարում,Ով է խելոքին հիմա նշմարում: Ում է պետք խիղճը, երբ դարն է անխիղճ, երբ հոգու ճիչը մնում է սոսկ ճիչ....Ում է պետք սիրտը՝ լուսառատ ու նուրբ, Երբ կյանքը բիրտ է, ու մարդիկ՝ անսուրբ:
Կյանքը քանի որ մի ծով է դարձել, ուզում ես բոլոր նավերով ման գալ, բայց բաժինը քո մի նավ է միայն, կյանքի ու սիրո ծովում անսահման: Ուրիշի նավը հրաշք էլ լինի, ուրիշի նավը քեզ ափ չի հանի: