Фильтр
Աղոթք կյանքի հուսահատության պահերին🙏
«Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, քանզի քեզ եմ կանչում ամեն օր։ Ուրախացրո՛ւ քո ծառայի անձը. քանզի դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը, ո՜վ Տեր. Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր քեզ կանչողների համար։ Ակա՛նջ դիր իմ աղոթքին, ո՜վ Տեր, և ո՛ւշք դարձրու իմ աղաչանքին։ Իմ նեղության օրը կանչում եմ քեզ, որովհետև դու լսում ես ինձ։ Որովհետև դու մեծ ես և հրաշքներ ես գործում. միայն դու ես Աստված։ Տե՛ր, ցո՛ւյց տուր ինձ քո ճանապարհը, որ ես գնամ քո ճշմարտությամբ. միացրո՛ւ իմ սիրտը, որ վախենա քո անունից։ Իմ ամբողջ սրտով պիտի գոհություն մատուցեմ քեզ, Տե՛ր իմ Աստված, և հավիտյան պիտի փառավորեմ քո անունը։ Որովհետև մեծ է քո ողորմությունն իմ նկատմամբ, և դու փրկեցի
Աստծու արքայությունում մեծությունը խոնարհության մեջ է, ոչ թե` իշխանության։
Քրիստոս, լինելով Տեր և Վարդապետ` խոնարհվեց Իր աշակերտների առաջ։
Նա ցույց տվեց, որ ճշմարիտ սերը ծառայող սեր է,
առաջնորդությունը` զոհողություն է,
իսկ հպարտությունը հեռացնում է մարդուն Աստծուց։
Հետևենք մեր Տիրոջ օրինակներին, խնդրենք Նրան, որ փոխի մեր սրտերը ու մեզ դեպի Իրեն դարձնի 🙏
«Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս։ Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»🙏🕊️

—ՀԵՍՈՒ 1:8,9—
02:18
  • Класс
Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում։ Գուցե դու հիմա դա չտեսնես, բայց վաղ թե ուշ, Աստված կբացահայտի, թե ինչու՞ է թույլ տվել, որ այդ իրադարձությունները պատահեն քեզ հետ։
Միշտ հիշիր, որ Նրա ուղիները ավելի լավն են, քան մեր ճանապարհները։ Նրա կամքը վեր է մեր կամքից։ Վստահիր Նրան։
00:58
video_11410569500146.mp4
54 просмотра
  • Класс
«Տերը կպահպանի քեզ, Եվ Տերը կընդունի քեզ իր աջ ձեռքով։ Ցերեկվա արևը քեզ չի այրի, Ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։ Տերն ամեն չարից քեզ կպահի. Տերը կպահպանի անձդ։ Քո ելքն ու մուտքը Տերը կպահի Այսուհետև մինչև հավիտյան։»
‭‭ՍԱՂՄՈՍՆԵՐ‬ (121):‭5‬-‭8‬‬
Ա Պետրոս 1:3
Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածն ու Հայրը, որ իր առատ ողորմությամբ մեզ վերստին ծնեց կենդանի հույսի համար՝ Հիսուս Քրիստոսի մեռելներից հարությամբ, Ամեն։
Տերը քո կողքին է քեզ օգնելու, զորացնելու, մխիթարելու, խրատելու, ուղղորդելու և քո դժվարությունների ու չարչարանքների միջից քեզ դուրս հանելու համար։ Աստված սիրում է քեզ։ Նա քեզ հետ միասին ցավ է ապրում, երբ դու տառապում ես, և քեզ հետ միասին ուրախանում է, երբ դու հաջողվում ես և խաղաղություն գտնում քո սրտի մեջ։

Տերը սիրում է քեզ։ Չհավատա՛ս սուտ մտքերին ու քո սխալ պատկերացումներին: Չհավատա՛ս Աստծուն չճանաչող մարդկանց խոսքերին։ Աստված սիրում է քեզ և քո կողքին է քեզ օգնելու համար։ Համարձակությամբ մոտեցի՛ր Նրա շնորհի աթոռին։ Այսօր աղոթքով գնա՛ Տիրոջ առջև ու քո գոհության և երախտագիտության փառաբանությունը մատուցի՛ր նրան: Նաև խնդրիր օգնություն քո իրավիճակի համար: Աստված սիրում է քեզ:
Показать ещё