ԾԻՏԻԿՆԵՐԻ ՎՐԵԺԸ
Ձմռան մի ցուրտ առավոտ
Ծիտը թռավ ծտի մոտ,
Ասաց. «Լսի՛ր, բարեկամ,
Քեզ հաղորդեմ մի պատգամ.
Բա չես ասի` մի լուրջ թերթ
Լուր է տպել անհեթեթ,
Թե գլխի մեջ Վալոդի
Իբր ուղեղ կա ծտի:
Սա մեր ցեղին թեւավոր
Հայհոյանք է ահավոր,
Գուցե թերթին դատի՞ տանք,
Փրկենք պատիվը մեր թանկ»:
Մյուս ծիտը թե` «Բարեկա՛մ,
Էդ գործի մեջ ես չկամ:
Չարժե՛ փրկել Կոմկուսին,
Արի դիմենք Կառլոսին:
Էրկու ագենտ թող ծակվեն,
Թերթի վրա հարձակվեն»:
Ծտերն էստեղ վիճեցին,
Վերջում իրար զիջեցին.
Որոշեցին չճառեն,
Երկու ձեւն էլ կիրառեն...
Ազգի գլխին երկու ծիտ
Այսպես դարձան պարազիտ))))))))))